October 31

Մեր բակի աշունը

Image preview

Բարև։ Ես էվան եմ։

Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է։

Մեր բակում կան շատ գույնզգույն ծառեր։

Աշնանը մենք բերքահավաք ենք անում։

Աշնանը եղանակները ցրտում են։

Երբ մեր բակում անձրև է լինում, ես սիրում եմ դուրս գալ բակ և ջրերի մեջ ցատկոտել։
Աշնանը մեր բակում շատ գեղեցիկ է լինում։

October 25

Բուսաբանական այգում

Բարև, ես Էվան եմ։

Ես ուրբաթ օրը դասարանիս հետ գնացել էի Բուսաբանական այգի։ Բուսաբանական այգում մենք տեսանք մեծ ծառեր, գույնզգույն ծաղիկներ և շատ սկյուռիկներ։

Այնտեղ մեզ պատմեցին ծառերի և ծաղիկների մասին, թե ինչպես պետք է խնամել և աճեցնել։

Բուսաբանական այգում կար մի մեծ տնակ, որի մեջ կային բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ, ծառեր։

Տնակում ես ամենաշատը հավանեցի կակտուսները, որոնք տարբեր ձևի էին։

Այնտեղ կար մեծ բակ, որտեղ մենք խաղեր խաղացինք։

Ուրախ օր անցկացնելուց հետո մենք բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց։

October 20

Լավ ընկերը


Բարև ձեզ իմ անունը էվա է:
Ես կպատմեմ իմ լավ ընկերոջ մասին։  
Իմ ընկերոջ անունը Գաբրիելա է։ Նա առաջին դասարանից իմ ընկերուհին է։ Նա շատ գեղեցիկ է և լկստիկ։
Նա շատ է սիրում դաշնամուր նվագել,զրուցել,խաղալ,հեծանիվ վարել, լկստություն անել։ նա ինձ է սիրում իսկ ես էլ նրան եմ շատ սիրում։
Մենք իրար հետ խաղում ենք ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից։
Մենք նաև զանգում ենք իրար գիշերը և խոսում ենք լավ-լավ հեքիաթների մասին։
October 14

Ագռավն ու աղվեսը

Մի մեծ ագռավ մի գունդ պանիր գտավ դաշտից, կտուցն առավ թռավ ծառին։

-Օ, ինչ պանիր, դեղին ոսկի…

Աղվեսը պանրի հոտը առավ ծառի մոտով անցնելիս, վազեց և նայեց ագռավին։

Աղվեսը ագռավին ասաց.

-Երգիր ինձ համար, մի ամաչիր իմ ուզածը մի մեծ բան չի։

Կդառնաս իմ մաքրուհի, թռչունների մայր թագուհի։

Աղվեսն այնքան գովեց ագռավին, որ ագռավն սկսեց երգել։

Այնպես կռռաց, որ պանիրն ընկավ  ծառից ցած։

October 5

Ես՝ Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում։

Ես Էվան եմ։

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել էի գրադարան։ Մենք շրջեցինք գրադարանում և մեզ ցույց տվեցին տարբեր գրքեր։

Երբ շրջում էինք գրադարանում ես տեսա մի մեծ քարտեզ՝ պատի վրա փակցված։

Քարտեզը ինձ շատ դուր եկավ։

ՈՒսուցչուհին վերցրեց մի գիրք և մեզ համար կարդաց մի շատ հետաքրքիր հեքիաթ։ Երբ նա վերջացրեց կարդալը՝ մեզ հարցեր տվեց։ Բոլորիս դուր եկավ հեքիաթը, բայց երեխաներից մեկը, ով այդքան էլ ուշադիր չէր, հեքիաթը դուր չեկավ։ Մենք պատուհանի մոտ նստած լսում էինք հեքիաթը և նկատեցինք, որ երեխաները բակում ֆուտբոլ էին խաղում։

Գրադարանում մեզ քարտեր տվեցին, որ մենք նորից կարողանանք գնալ այնտեղ։

Մենք այնտեղից դուրս եկանք շատ ուրախ տրամադրությամբ։