May 27

ճամփորտություն դեպի Նեղուցի վանք

Բարև ձեզ ես Էվան եմ։ Մենք այսօր գնացել եինք նեղուցի վանք։ Մենք ժամը 9։30 դուրս եկանք նստեցինք ավտոբուս երգեր դրեցինք և պարեցինք։ Հենց հասանք Նեղուցի վանք մենք տեսանք կովերի, նախաճաշեցինք,գնացինք եկեղեցի, նկարեցինք եկեղեցին , գնդակով գործնագործ խաղացինք նաև երեխաները թղթից ինքնաթիռ պատրաստեցինք և ներկեցին հետո նստեցինք ավտոբուս երգեր դրեցինք պաղպաղակ կերանք և վերադարձանք դպրոց։

May 24

Համբարձման ծես

Համբարձման ծեսի ժամանակ երեխաները Համբարձման երգեր են երգում; Մենք տանը ջրի մեջ ծաղիկներ եք դնում և որևե մի փոքրիկ իր ենք դնում և ու իրը եղավ մենք որոշում ենք թե ինչ է նա դառնալու;

May 22

Մենք գնացել եինք բջնի

Բարև ձեզ ես Էվան եմ։ Ես իմ դասարանի հետ ուրբաթ օրը գնացել եմ բջնի։ Այնտեղ մենք հաց կերանք, ծաղիկներ հավաքեցինք, որ հյուսենք և աղջիկները իրենց գլխին դնեն։ Երգեցինք, ջրի մեջ ծաղիկներ դրեցինք և ով ինչ իր ուներ դրեց ջրի մեջ։ Երգելու ժամանակ աղջիկները մի իր հանեցին ջրի մեջից։ Ում իրը եղավ ,որոշեցինք թե նա ինչ է դառնալու։ Իսկ հետո նկարվեցինք, քաշոցի խաղացինք և գնդակով խաղացինք գործնագործ։

May 19

Իմ փոքրիկ շնիկը

Տեղեկություններ կենդանիների մասին | Դավիթ Աղաբաբյան

Բարև ձեզ, ես Էվան եմ, իսկ սա իմ փոքրիկ շնիկն է։ Շնիկը ինձ է նվիրել հայրիկս։  Նրա անունը Ռոկկի է, որը ես ինքս եմ որոշել։ Ռոկկին երեք ամսական է։ Նա ապրում է մեր բակում։ Ռոկկին սիրում է ինձ հետ խաղալ, և երբ ես ավարտում եմ իմ դասերը մենք իրար հետ խաղում ենք ֆուտբոլ, միասին խաղում ենք բռնոցի։ Ես նրան կերակրում եմ, ման եմ տալիս։ Ռոկկին շատ խելացի և աշխույժ շնիկ է։  Ես նրան շատ եմ սիրում։

May 18

Գրքերի աշխարհ

Բարև ձեզ ես Էվան եմ։ Ես կարծում եմ, որ գրքերը շատ կարևոր են և հետաքրքիր, որովհետև նրանք մեզ գիտելիք են տալիս նաև նրանց մեջ կա շատ լավ հեքիաթներ և նկարներ։ Ես շատ եմ սիրում գրքեր։

May 17

Գրադարանում

Գրադարանը մի մեծ վայր է որի մեջ կա շատ գրքեր, գրադարանը կարևով է, որ մարդիկ գնան շատ գրքեր վերցնեն, կարդան և խելացի լինեն:

Գրադարաններում կան կանոններ՝ չաղմկել, որովհետև կան մարդիկ որ գրադարանում կարդում են, գրքերը չպատրել,գրքերը հետ բերել:

Ես մի անգամ գնացի մայր դպրոցի գրադարան այնեղ շատ գրքեր կաին ինձ այնտեղ շատ դուր եկավ; Վերջում ինձ տոմսեր տվեցին, որ ես էլի կարողանամ գնալ գրադարան:

May 17

ինչու ես չգնացի ճամփորության

Ես չգնացի ճամփորտության որովհետև անձրև էր, իսկ ես անձրևանոց չունեի, բայց ես շատ էի ուզում գալ, եթե անձրև չլիներ։ Եթե էլի որոշենք գնալ, այդ ժամանակ ես կարող եմ գնալ ճամփորդության։ Ես շատ եմ ուզում տեսնել՝ թե ինչպե՛ս են ջուրը պատրաստում, ինչպես են շշերը գնալով մեծանում։ ես շատ եմ ուզում իմանալ այդ ամենը։ Հաջողություն։