October 25

Բուսաբանական այգում

Բարև, ես Էվան եմ։

Ես ուրբաթ օրը դասարանիս հետ գնացել էի Բուսաբանական այգի։ Բուսաբանական այգում մենք տեսանք մեծ ծառեր, գույնզգույն ծաղիկներ և շատ սկյուռիկներ։

Այնտեղ մեզ պատմեցին ծառերի և ծաղիկների մասին, թե ինչպես պետք է խնամել և աճեցնել։

Բուսաբանական այգում կար մի մեծ տնակ, որի մեջ կային բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ, ծառեր։

Տնակում ես ամենաշատը հավանեցի կակտուսները, որոնք տարբեր ձևի էին։

Այնտեղ կար մեծ բակ, որտեղ մենք խաղեր խաղացինք։

Ուրախ օր անցկացնելուց հետո մենք բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց։


Posted October 25, 2021 by sargsyaneva in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*